Ուղեղի փորձարկում: Աջ ոտք և աջ ձեռք

1.Նստած տեղը բարձրացրեք աջ ոտքը և օդի մեջ պտտեք ժամացույցի սլաքի ուղղությամբ:
2.Ոտքը պտտելու հետ միաժամանակ պարզեք աջ ձեռքը և փորձեք օդի մեջ նկարել 6 թվանշանը:
Համարյա բոլորի մոտ ոտքը ինքնստինքյան սկսում է պտտվել ժամացույցի հակառակ ուղղությամբ:
Ինչպես ուղարկել մեծ ծավալի ֆայլեր էլեկտրոնային փոստի միջոցով
Ինչպես ուղարկել մեծ ծավալի ֆայլեր էլեկտրոնային փոստի միջոցով

Յուրաքանչյուր էլեկտրոնային փոստի սերվեր ունի ուղարկվող ֆայլերի ծավալների որոշակի սահմանափակումներ: Օրինակ եթե օգտագործում եք Gmail, ապա չեք կարող ուղարկել 25 մեգաբայթից մեծ ծավալով ֆայլ: Մեծ ծավալով ֆայլեր ուղարկելու դեպքում կարող եք օգտվել WizDrop կայքից: Այն թույլ է տալիս էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել մինչև 100 մեգաբայթ ծավալի ֆայլ:

Այցելեք այս կայքը:
1.Գրեք Ձեր էլ. փոստի հասցեն
2.Ընտրեք ուղարկվող ֆայլը: Գրեք նամակի վերնագիրը ու հաղորդագրությունը (պարտադիր տվյալներ չեն)
3.Գրեք ստացողի էլեկտրոնային փոստի հասցեն: Լրացրեք պաշտպանիչ կոդը
4. Սեղմեք Drop` նամակը ուղարկելու համար:
Ինչպես ստեղծել ձեր կյանքի պատմության մասին ֆիլմ՝ օգտագործելով Facebook Timeline-ը

Ովքեր արդեն տեսել են Facebook Timeline-ի գովազդը, ուրեմն արդեն հասկացան, թե ինչի մասին է խոսքը: Այդ տեսահոլովակում ցուցադրվում է Ֆեյսբուքի մի օգտատերի կյանքի առանցքային իրադարձությունները: Այժմ նմանատիպ տեսահոլովակ կարող եք պատրաստել նաև դուք: Այդ նպատակով պատրաստվել է մի կայք, որը պատրաստում է տեսահոլովակ՝ օգտագործելով Facebook Timeline-ը: Անհրաժեշտ է այցելել այս կայքը, սեղմել Make Your Movieև հաստատել ծրագրի իրավասություններ: Այնուհետև սպասեք 1-10 րոպե (կախված Ֆեյսբուքում ձեր ակտիվությունից) և վայելեք Ձեր կյանքի մասին պատմող ֆիլմը: Տեսահոլովակը ստեղծելուց հետո կարող եք փոխել երաժշտությունը և փոխել առանցքային կադրերը: Հնարավորություն կա նաև տարածել տեսահոլովակը և ցուցադրել ընկերներին: Դե ինչ, խորհուրդ եմ տալիս փորձել և տեղեկացնել ընկերներին :)
Օդնոկլասնիկում նորից հնարավոր է փակել օգտատերերի պրոֆիլները

Ռուսական Օդնոկլասնիկի կայքում վերջերս անհետացել էր պրոֆիլները փակելու կոճակը: Հիշեցնեմ, որ այդ ֆունկցիան օդնոկլասնիկի կայքում վճարովի է, իսկ այլ ցանցերում՝ անվճար: Եվ ահա Օդնոկլասնիկի ադմինիստրացիան նորից վերադարձրել է այդ ֆունկցիան: Պրոֆիլները միայն ընկերների համար հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է մտնել այստեղ և սեղմել Настройки публичности: Այդտեղ առաջարկվելու է 3 տարբերակ.
1.Հասանելի լինել բոլոր տեղերում (նաև որոնողական համակարգերում)
2.Հասանելի լինել միայն օդնոկլասնիկի կայքում
3.Հասանելի լինել միայն ընկերներին
Պրոֆիլը փակելու համար ընտրեք երրորդ տարբերակը և սեղմեք Изменить: Այնուհետև ընտրեք վճարման տարբերակը և կատարեք վճարումը:
1.Հասանելի լինել բոլոր տեղերում (նաև որոնողական համակարգերում)
2.Հասանելի լինել միայն օդնոկլասնիկի կայքում
3.Հասանելի լինել միայն ընկերներին
Պրոֆիլը փակելու համար ընտրեք երրորդ տարբերակը և սեղմեք Изменить: Այնուհետև ընտրեք վճարման տարբերակը և կատարեք վճարումը:
Ինչպես ջնջվել Mail.ru ցանցից
Նախորդ նյութերում արդեն տեսել ենք, թե ինչպես կարելի է ջնջվել Odnoklassniki, Facebook և Google+ սոցիալական կայքերից: Այժմ կտեսնենք, թե ինչպես է հնարավոր ջնջվել Mail.ru ցանցից:
2. Գրեք ջնջվելու պատճառը և ընթացիկ գաղտնաբառը
3. Սեղմեք Удалить

Ինչպես օգտագործել մկնիկի ակը Chrome-ում

Մկնիկի մեջտեղի ակը նախատեսված է ոչ միայն պտտելու համար, այլ նաև սեղմելու: Եկեք տեսնենք, թե ինչեր կարելի է անել Google Chrome ինտերնետ դիտարկչում մկնիկի մեջտեղի ակի միջոցով:
1.Կայքի հղումները
Սեղմեք ցանկացած հղման վրա մկնիկի մեջտեղի ակով և այն կբացվի նոր պատուհանում: Եթե ցանկանում եք բացել նոր պատուհանում և տեսնել այդ էջը, ապա սեղմած պահեք shift-ը և այնուհետև սեղմեք հղման վրա մեջտեղի ակով:
2.Դիտարկչի կոճակները
Սեղմեք դիտարկչի ցանկացած կոճակի վրա (օր. refresh, back, forward) մկնիկի մեջտեղի ակով և այն կբացվի նոր պատուհանում:
3.Փակել պատուհանները
Սեղմեք դիտարկչի ցանկացած պատուհանի վերնագրի վրա մկնիկի մեջտեղի ակով և այն կփակվի:
4.Մեծացնել/փոքրացնել էջը
Բացված էջի չափսերը փոխելու համար սեղմած պահեք Ctrl կոճակը և այնուհետև պտտեք մկնիկի մեջտեղի ակը դեպի վերև կամ ներքև:
5.Ավտոմատ սքրոլինգ
Ավտոմատ սքրոլինգի համար որևէ ազատ հատվածում (ոչ հղման վրա) սեղմեք և թողեք մկնիկի մեջտեղի ակը, այնուհետև մկնիկը տեղաշարժեք վերև կամ ներքև:
6.Հորիզոնական սքրոլինգ
Բացված կայքը հորիզոնական սքրոլինգի համար սեղմած պահեք shift կոճակը և պտտեք մկնիկի ակը:
